Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել երկրում համընդհանուր ընտրություններ անցկացնելու մասին։
Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ քվեարկությունը տեղի կունենա մայիսի 14-ին։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ առաջադրվելու է երկրորդ նախագահական ժամկետի համար։ Պետության ղեկավարի հիմնական հակառակորդը կլինի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Կիլիչդարօղլուն։