Էրդողանը հայտնել է Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը
Նմանատիպ
Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 47 հազարը, ուրբաթ հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Դարի աղետն այս կամ այն կերպ ազդել է 10 նահանգների մոտ 14 միլիոն քաղաքացիների կյանքի վրա։ Երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 47 հազար քաղաքացի, վիրավորվել և փրկվել է ավելի քան 115 հազար քաղաքացի»,- ասել է Էրդողանը՝ մայիսի 14-ին համընդհանուր ընտրություններ անցկացնելու մասին հրամանագրի ստորագրումից հետո։
Նրա խոսքով՝ փլուզված և փլուզման վտանգի տակ գտնվող շենքերի թիվը գերազանցում է 270 հազարը։ Իշխանությունները ծրագրում են տարվա ընթացքում տուժածների համար կառուցել մոտ 244 000 նոր բազմաբնակարանային շենքեր և 75000 գյուղական տներ։
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորերկրյա ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում եւ հարևան պետություններում, այդ թվում՝ Սիրիայում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում