Էլմիրա Կարապետյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Նմանատիպ
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մեկնարկել է գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել։
Օդամղիչ ատրճանակ ձևի մարզուհի Էլմիրա Կարապետյանը, 10 մ․ 60 կրակոց կանանց պայքարում խոցելով 577 միավոր, 59 մասնակցից 3-րդ հորիզոնականով անցել է կիսաեզրափակիչ: Այստեղ արդեն խոցելով 250.0 միավոր՝ Էլմիրան պահպանել է իր դիրքերը և դարձել է բրոնզեմեդալակիր։
Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 8 մարզիկով։ Մեծահասակների կազմում մրցավայր են մեկնել նաև Բենիկ Խլղաթյանը (ատրճանակ) և Զավեն Իգիթյանը (ատրճանակ), իսկ երիտասարդներից մեդալների համար կպայքարեն Գագիկ Նիկողոսյանը, Վրեժ Թորոսյանը (հրացան), Գոռ Մանուչարյանը, Արմեն Գևորգյանը և Գրիգոր Պողոսյանը (ատրճանակ):
Հայաստանի հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է մարզիչներ Սեյրան Նիկողոսյանի և Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում