Գերմանիայի երկաթուղային կոնցեռնը դադարեցրել է բեռների անվճար տեղափոխումն Ուկրաինա
11/03/2023 15:58
Նմանատիպ
2023 թվականին գերմանական Deutsche Bahn երկաթուղային կոնցեռնը դադարեցրել է մարդասիրական բեռների անվճար առաքումը Ուկրաինա։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Der Spiegel շաբաթաթերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ուկրաինայում ռազմական գործողությունների բռնկումից հետո կոնցեռնը սկսել է անվճար օգնություն տեղափոխել այնտեղ՝ ի նշան աջակցության։ «Այս աջակցությունն ավարտվեց նույնքան արագ, որքան սկսվեց: 2023 թվականի հունվարի 1-ից կոնցեռնի դուստր ձեռնարկությունը՝ DB Cargo-ն, կարծես այլևս չի առաջարկում անվճար փոխադրումներ», – ասվում է հոդվածում:
2022 թվականի փետրվարից DB Cargo-ն Ուկրաինա է տեղափոխել 1300 բեռնարկղ մարդասիրական օգնություն։ Տրանսպորտային ծախսերը կազմել են մոտ 5 մլն եվրո, գրում է պարբերականը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում