«Հայկական ավիաուղիները» Երևան-Մոսկվա-Երևան չվերթներ կիրականացնեն
Նմանատիպ
«Հայկական ավիաուղիներ» ընկերությունն իրականացրել է առաջին չվերթը Երևան-Մոսկվա-Երևան երթուղով։
Այս մասին շաբաթ օրը հայտարարել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ հայկական շուկա է մուտք գործել նոր ավիափոխադրող՝ «Հայկական ավիաուղիները», որն այսօր՝ մարտի 11-ին, Airbus A321-200 ինքնաթիռով իրականացրել է իր առաջին չվերթը Երևան-Մոսկվա-Երևան երթուղով: Ավիափոխադրողը կիրականացնի կանոնավոր չվերթներ շաբաթական հինգ անգամ՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մինչև «Շերեմետևո» միջազգային օդանավակայան»,- ասված է հայտարարության մեջ:
Բացի այդ, մարտի 13-ից ավիաընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել Երևան-Սոչի-Երևան երթուղով երկուշաբթի և ուրբաթ օրերին, իսկ մարտի 19-ից Երևան-Սամարա-Երևան չվերթեր՝ կիրակի օրերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում