Մեծ Բրիտանիան՝ ընդդեմ Օլիմպիական խաղերին ռուս և բելառուս մարզիկների մասնակցության
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի կառավարությունը նամակ է գրել Օլիմպիական խաղերի խոշորագույն հովանավորներին՝ կոչ անելով նրանց ճնշում գործադրել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) վրա՝ թույլ չտալու ռուս և բելառուս մարզիկներին մասնակցել միջազգային մրցումներին և 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին, նույնիսկ չեզոք կարգավիճակում։
Այս մասին շաբաթ օրը հայտնել է The Guardian-ը։
Միացյալ Թագավորության մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի նախարար Լյուսի Ֆրեյզերը կոչ է արել ՄՕԿ-ի միջազգային գործընկերների բրիտանացի ղեկավարներին, որոնց թվում են Coca-Cola-ն, Intel-ը, Samsung-ը և Visa-ն, ճնշում գործադրել ՄՕԿ-ի վրա՝ կապված արգելքի հնարավոր մեղմացման հետ:
Նշենք, որ հունվարի 25-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն առաջարկեց թույլ տալ ռուս և բելառուս մարզիկներին մասնակցել միջազգային մրցումներին, եթե նրանք ակտիվորեն ներգրավված չեն Ուկրաինայում ռազմական գործողություններին և պահպանում են չեզոքություն։
Փետրվարի սկզբին ՄՕԿ-ը պարզաբանել էր, որ դիտարկում է այն տարբերակը, որով ռուսներն ու բելառուսները հնարավորություն կունենան մասնակցել Ասիայի մրցաշարերին և Փարիզի խաղերին, բայց բուն Օլիմպիական խաղերին մասնակցելու մասին խոսք չկա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում