ԵՄ-ն կխստացնի տեխնոլոգիաների նկատմամբ վերահսկողությունը, որպեսզի դրանք չհայտնվեն Ռուսաստանում
Նմանատիպ
Եվրամիությունը երրորդ երկրներին կխնդրի ավելի ուշադիր հետևել ԵՄ-ից բարձր տեխնոլոգիական ապրանքների ներմուծմանը՝ Ռուսաստանի կողմից պատժամիջոցների հնարավոր շրջանցման դեմ պայքարելու համար։
Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ անձանց։
Նշվում է, որ խոսքն այն երկրների մասին է, որտեղ նկատվում է տարբեր ապրանքների ներմուծման աճ, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաներ պարունակող, որոնք Մոսկվան կարող է ռազմական նպատակներով կիրառել Ուկրաինայում։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Թուրքիայի իշխանությունները, Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանափակումներին համապատասխան, կարգադրել են մարտի 1-ից դադարեցնել պատժամիջոցային ապրանքների տարանցումը երկրի տարածքով: Լրատվամիջոցները հայտնել են, որ մաքսային համակարգը հանկարծակի սկսել է արգելափակել Եվրամիության պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների ձևակերպումը։ Այս առնչությամբ Անկարայից պաշտոնական պարզաբանումներ չեն եղել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում