ԿԸՀ-ում մեկնարկել է պատգամավորական մանդատների հանձնման պաշտոնական արարողությունը
Նմանատիպ
Հայաստանի կենտրոնանական ընտրական հանձնաժողովում մեկնարկել է պատգամավորներին մանդատների հանձնան արարողությունը:
Ինչպես հաղորդում են հայկական լրատվամիջոցները, ՀՀԿ անդամները ներկայացել էին գրեթե ամբողջական կազմով, իսկ ԲՀԿ-ի ՕԵԿ-ի և ՀՅԴ-ի պատգամավորների զգալի մասը ներկա չէին մանդատների հանձնման արարողությանտ: ՀԱԿ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչներն ամենայն հավանականությամբ բոյկոտել են այդ արարողությունը:
Առաջին մանդատների հանձնումը սկսվել է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից և առաջին ընտրտատարածքից ընտրված Ռուբեն Հայրապետյանից:
Լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ իրենց խմբակցության ղեկավարը Գագիկ Ծառուկյանն է, իսկ ինքը լինելու է քարտուղարը:
ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը լրագրողներին ասել է, որ իրենց կուսակցությունը նոր կառավարությունում պորտֆելներ չի ունենալու
Իսկ ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանն իր հերթին ափսոսանք է հայտնել, որ ընդդիմությունը ներկա չէ այդ հանդիսավոր արաողությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում