Տ.Սարգսյանը հանդիպում է ունեցել իր ռուս գործընկերոջ հետ
30/05/2012 17:42
Նմանատիպ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում, որտեղ տեղի է ունեցել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, տեղեկացնում են Կառավարության մամլո ծառայությունից:
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր խոսքում մասնավորապես նշել է.«Հարգելի Տիգրան Սուրենի, հարգելի գործընկերներ, ուրախ եմ Աշգաբադում ընթացող կառավարությունների ղեկավարների հանդիպման շրջանակում խոսել մեր երկկողմ հարաբերությունների մասին: Մեր օրակարգն ավանդական Է: Մենք կարող ենք քննարկել յուրաքանչյուր հարց, որոնք վերաբերում են Ռուսաստանի և Հայաստանի միջև հումանիտար և տնտեսական կապերի զարգացմանը: Ուրախ եմ մեր նոր հանդիպման և այդ հարցերի քննարկման հնարավորության համար»:
Վարչապետ Տ.Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել մի քանի հարցեր միասին քննարկելու հնարավորության համար, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին:
«Դուք գիտեք, որ մենք Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին հատուկ նշանակություն ենք տալիս: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, այդ թվում առաջինը տնտեսական բաղադրիչի առումով: Ռուսական ներդրումները մեր տնտեսության մեջ կազմում են 60 տոկոս, այսինքն՝ Ռուսաստանը բավական առաջ է անցնում բոլոր այն երկրներից, որոնք ներդրումներ են կատարում Հայաստանում: Եվ մենք, իհարկե, շահագրգռված ենք այդ հարաբերությունների ամրապնդման գործում: Հուսով եմ, որ մեր այսօրվա օրակարգը կծառայի այդ գործին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում