Սանկ-Պետերբուրգում նշվել է Հայաստանի Առաջին Հանրապետության 94-րդ տարեդարձը
Նմանատիպ
Մայիսի 26-ին և 27-ին Հայաստանի Առաջին Հանրապետության 94-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել Սանկ-Պետերբուրգում:
ՀՀ ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մայիսի 26-ին Սանկտ–Պետերբուրգի Բելոսելսկիների–Բելոզերսկիների պալատի համերգային դահլիճում նշվեց Հանրապետության տոնը: Ելույթով հանդես եկավ Սանկտ–Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, ով ընդգծեց Հայաստանի Առաջին Հանրապետության կարևորագույն դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում, Հայոց պետականության վերածննդի գործում:
Մայիսի 27-ին հայ համայնքի մշակութային կենտրոնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Հանրապետության տոնը, որը զուգորդվեց կիրակնօրյա դպրոցի Այբենարանի տոնի հետ: Ներկաներին շնորհավորեց ՀՀ գլխավոր հյուպատոսը: Միջոցառումն ավարտվեց դպրոցի սաների համերգով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում