Սանկ-Պետերբուրգում նշվել է Հայաստանի Առաջին Հանրապետության 94-րդ տարեդարձը

Մայիսի 26-ին և 27-ին Հայաստանի Առաջին Հանրապետության 94-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել Սանկ-Պետերբուրգում:

ՀՀ ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մայիսի 26-ին ՍանկտՊետերբուրգի ԲելոսելսկիներիԲելոզերսկիների պալատի համերգային դահլիճում նշվեց Հանրապետության տոնը: Ելույթով հանդես եկավ ՍանկտՊետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, ով ընդգծեց Հայաստանի Առաջին Հանրապետության կարևորագույն դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում, Հայոց պետականության վերածննդի գործում:

Մայիսի 27-ին հայ համայնքի մշակութային կենտրոնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Հանրապետության տոնը, որը զուգորդվեց  կիրակնօրյա դպրոցի Այբենարանի տոնի հետ: Ներկաներին շնորհավորեց ՀՀ գլխավոր հյուպատոսը: Միջոցառումն ավարտվեց դպրոցի սաների համերգով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում