Հայտնի է «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխության լավագույն ֆիլմը
13/03/2023 11:21
Նմանատիպ
Դանիել Շեյներտի և Դեն Կվանի «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» գիտաֆանտաստիկ մարտաֆիլմը «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխության լավագույն ֆիլմն է:
Ֆիլմը նաև հաղթել է «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օրիգինալ սցենար» և «մոնտաժ» անվանակարգերում, իսկ 60-ամյա Միշել Յեոն՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:
Մինչև «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխությունը, ֆիլմն ընդհանուր առմամբ արդեն ստացել էր 158 մրցանակ և դարձել ամենատիտղոսակիրը կինոյի պատմության մեջ։
Փետրվարին «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմը մոնտաժի համար արժանացել է նաև BAFTA մրցանակի, իսկ Քե Հույ Կուանը և Միշել Յեոն՝ «Ոսկե գլոբուսի»։
«Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխության շրջանակում «Լավագույն ֆիլմ» անվանակարգի համար պայքարում էին ևս տասը ֆիլմեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում