Տ.Սարգսյանը նախագահին է ներկայացրել ՀՀ Կառավարության հրաժարականը
31/05/2012 12:05
Նմանատիպ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀ նախագահին ներկայացրել է Կառավարության հրաժարականը: Այս մասին Տ.Սարգսյանը հայտնել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ՝ նշելով, որ որոշման համար հիմք է ընդունվում ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետը, ինչպես նաև այն հանգամանքը, որ 2012թ. մայիսի 31-ին գումարվել է ՀՀ նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը:
Վարչապետը նաև նշել է, որ կառավարության անդամները պետք է շարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև կկազմավորվի նոր կառավարությունը:
Նշենք, որ ըստ ՀՀ Սահմանադրության, նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը կառավարությունը հայտարարում է իր հրաժարականի մասին: Դրանից հետո 10 օրվա ընթացքում նշանակում է նոր վարչապետը, իսկ այնուհետև 20 օրվա ընթացքում ձևավորվում է նոր կառավարությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում