ԱՄՆ-ում բանկային ճգնաժամ է հասունանում
Նմանատիպ
Ամերիկայի Միացյալ Նահանգներում սննկացել է երկրի խոշորագույն բանկերից մեկը՝ Silicon Valley Bank-ը (SVB): Միաժամանակ խնդիրներ կան նաև Silvergate Bank-ում, որը վարկեր է տրամադրում կրիպտո ոլորտին և ստարտափներին։
Վերջին շրջանում ԱՄՆ բանկային համակարգում խնդիրները հաջորդում են մեկը մյուսին. JPMorgan Chase-ը, Bank of America-ն, Citigroup-ը և Wells Fargo-ն միայն մարտի 9-ին իրենց արժեքից կորցրել են շուրջ 52 միլիարդ դոլար:
Խնդրի շղթայական դառնալը «ճանապարհ է հարթում» դեպի նոր «2008 թվական». ԱՄՆ-ում և համաշխարհային ֆինանսական համակարգում իրավիճակի հետագա սրումը և ֆինանսական ճգնաժամի հավանականությունն այժմ գնահատվում է բավականին բարձր։
Հնարավոր նոր ճգնաժամի՝ համշախարհային դառնալու պոտենցիալի մասին խոսում է նաև այն մասին, որ ԱՄՆ-ում առաջացած խնդրին արձագանքել են նաև ռուսական բանկային համակարգից։
Փորձագիտական շրջանակներում կարծիք կա, որ ԱՄՆ դաշնային պահուստների համակարգը բաց է թողել գնաճի դեմ պայքարի պահը և այժմ արագորեն փորձում է բարձրացնել տոկոսադրույքը: Շատ հավանական է, որ տնտեսությունը գնաճը հաղթահարելու համար անկման մեջ կընկնի։
ԱՄՆ դաշնային պահուստների համակարգի կողմից ֆինանսական պայմանների կտրուկ խստացումը կարող է հանգեցնել համաշխարհային մասշտաբով նոր ֆինանսական ճգնաժամի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում