Սննկացող բանկերի շքերթ ԱՄՆ-ում
Նմանատիպ
Signature Bank-ը ամերիկյան «բանկային ցնցումների հաջորդ զոհն». Silicon Valley Bank-ի փակումից կարճ ժամանակ անց Նյու Յորքում փակվել է Signature Bank-ը, որն անցյալ տարվա վերջին ուներ 110,36 միլիարդ դոլարի ակտիվներ և 88,59 միլիարդ դոլարի հասնող ավանդներ։
Signature բանկը երկար տարիներ ասոցացվել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ընտանիքի բիզնեսների ֆինանսավորման հետ: Բանկը Թրամփի հետ հարաբերությունները խզել է 2021 թվականին՝ հունվարի 6-ին Կապիտոլիումի մոտ տեղի ունեցած մահացու անկարգություններից հետո:
Signature-ը առևտրային բանկ էր, ուներ գրասենյակներ Նյու Յորքում, Կոնեկտիկուտում, Կալիֆորնիայում, Նևադայում և Հյուսիսային Կարոլինայում։
Նախորդ սեպտեմբերի դրությամբ բանկի ավանդների գրեթե մեկ քառորդը ստացվել էր կրիպտոարժույթների հատվածից, սակայն բանկը դեկտեմբերին հայտարարեց, որ 8 միլիարդ դոլարով կկրճատի կրիպտոյի հետ կապված ավանդները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում