14.1 C
Yerevan

Ի պատասխան Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հանդիպման առաջարկի․ Արցախի ԱԳՆ

Նմանատիպ

ՄԱԿ-ը հայտնել է Ուկրաինայում զոհված խաղաղ բնակիչների թիվը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ պատերազմի սկզբից...

Պայթյունների շարք Ղրիմում

Երեկ երեկոյան Ղրիմի Ջանկոյ քաղաքում մի շարք ուժգին պայթյուններ...

Առաջարկվում է բժշկական կենտրոններն ու դեղատները լիցենզավորել 5 տարի ժամկետով

Առողջապահության նախարարությունն առաջարկում է բժշկական կենտրոններն ու դեղատները լիցենզավորել...

Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման։

Ասված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ․

«Ի պատասխան Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնելու մասին Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջարկի՝ հայտնում ենք, որ Արցախի Հանրապետությունը հավատարիմ է նախկինում հայտնած իր դիրքորոշմանն առ այն, որ նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում՝ ինչպես ս.թ. մարտի 1-ին, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ու հումանիտար ճգնաժամի շարունակումն անընդունելի են և ոչ մի կերպ չեն նպաստում բանակցային բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը։ Համոզված ենք, որ Ադրբեջանը պետք է պատշաճ կերպով իրականացնի ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի որոշման պահանջները՝ զերծ մնալով ուժի կամ ուժի սպառանլիքի կիրառումից և միակողմանի, առավելապաշտական մոտեցումներից: Այդ դեպքում միայն նպաստավոր պայմաններ կստեղծվեն հետագա քննարկումների համար:

Ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերին, ապա հիշեցնենք, որ Արցախը հավատարիմ է հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցություններին, որոնք պետք է տեղի ունենան միջազգայնորեն ճանաչված և հաստատված ձևաչափով՝ կողմերի հավասար իրավունքների և ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային երաշխիքների առկայության պայմաններում»:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

ՄԱԿ-ը հայտնել է Ուկրաինայում զոհված խաղաղ բնակիչների թիվը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ պատերազմի սկզբից...

Պայթյունների շարք Ղրիմում

Երեկ երեկոյան Ղրիմի Ջանկոյ քաղաքում մի շարք ուժգին պայթյուններ...

Առաջարկվում է բժշկական կենտրոններն ու դեղատները լիցենզավորել 5 տարի ժամկետով

Առողջապահության նախարարությունն առաջարկում է բժշկական կենտրոններն ու դեղատները լիցենզավորել...