Միջազգային լրահոսն ամփոփ․ 13․03․2023

Միջազգային լրահոսն ամփոփ․ 13․03․2023

Times.am-ն ամփոփում է նախորդ օրվա միջազգային լրահոսը։ Ի՞նչ են պայմանավորվել Իրանի և Բելառուսի նախագահները և որքա՞ն է հասել Թուրքիայի երկրաշարժի զոհերի թիվը։ Բոլոր կարևոր իրադարձությունները մեկ նյութում։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցն Իրան

Թեհրանում հանդիպել են Իրանի և Բելառուսի նախագահները։ Երկու երկրների ղեկավարներն ու նրանց ղեկավարած պատվիրակությունները մի շարք հուշագրեր և պայմանագրեր են ստորագրել։ 

ParsToday-ի փոխանցմամբ, Ռայիսին Իրանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունները որակել է լավ և կառուցողական և ընդգծել առկա կարողությունների օգտագործումն երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման արագացման համար։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն արդյունավետ է համարել տարածաշրջանային կարողությունների օգտագործումը, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը և Եվրասիական տնտեսական միությունը երկու երկրների և այլ անկախ երկրների միջև տնտեսական փոխանակումների և հարաբերությունների ավելացման համար:

Իր հերթին Ալեքսանդ Լուկանշկոն կոչ է արել արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի և տեխնոլոգիաների տարբեր ոլորտներում երկու երկրների միջև փոխանակումներ կատարել։

Թուրքիայի երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 50000-ի

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 48 448-ի։ Այս մասին հաղորդել է  Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ 

Նախարարի խոսքով՝ զոհերի թվում կա 6660 օտարերկրացի։ Նրանց մեծ մասը սիրիացիներ են։ Նա նաև հավելել է, որ դատաբժշկական փորձագետները դեռ փորձում են պարզել 1615 մարդու ինքնությունը։ Հայտնի է, որ նրանցից մի քանիսն օտարերկրացիներ են, մի մասը՝ Թուրքիայի քաղաքացիներ։

Իրանում  ներում է շնորհվել 22.000 ցուցարարի

Հակակառավարական զանգվածային ցույցերին մասնակցելու համար բերման ենթարկված ավելի քան 22.000 Իրանի քաղաքացիների ներում է շնորհվել։ Այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն դատարանի նախագահ Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էջեին։ 

Ինչպես տեղեկացրել է իրանցի պաշտոնյան, համաներումը նվիրված է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձին։

Ընդհանուր առմամբ, համաներումը վերաբերել է տարբեր հանցագործությունների համար դատապարտված Իրանի ավելի քան 82 հազար քաղաքացու:

Հիշեցնենք, Իրանում զանգվածային բողոքի ակցիաները սկիզբ են առել 2022 թվականի աշնանը այն բանից հետո, երբ երկրի իրավապահների դաժան վերավերմունքի հետևանքվ մահացել է 22-ամյա Մահսա Ամինիին։

Վերջինս բերման էր ենթարկվել բարոյականության ոստիկանության կողմից՝ հիջաբը ոչ ճիշտ կրելու համար։

Ուկրաինայի և Վրաստանի միջև դիվանագիտական սկանդալը նոր թափ է ստանում Պաշտոնական Կիևն արձագանքել է Վրաստանի իշխանությունների այն մեղադրանքին, թե Ուկրաինան ցանկանում է ներքաշել իրենց երկիրը Ռուսաստանի դեմ պատերազմին։ Ուկրաինայի ԱԳՆ մամուլի խոսնակ Օլեգ Նիկոլենկոն մասնավորապես հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները «գրեթե բառացիորեն կրկնում են ռուսական պրոպագանդայի թեզերը»։ «Մենք կտրականապես հերքում ենք իրականության հետ որևէ կապ չունեցող ձևակերպումները։ Վրացական իշխանությունները սխալ տեղ են թշնամի փնտրում։ Համոզված ենք, որ վրացի քաղաղաքական գործիչների հայտարարությունները չեն կարող վնասել վրաց և ուկրաինացի ժողովուրդների ամուր բարեկամական կապերին։ Մենք բարձր ենք գնահատում վրացիների աջակցությունն այն պահին, երբ ուկրաինացիները պայքարում են իրենց անկախության համար։ Իր հերթին Ուկրաինան եղել և շարունակելու է մնալ վրաց ժողովրդի ընկերը, որին մաղթում ենք կանգ չառնել՝ եվրոպական ապագա կառուցելու գործում»,- նշել է Օլեգ Նիկոլենկոն։

Ուկրաինայի և Վրաստանի միջև դիվանագիտական սկանդալը նոր թափ է ստանում

Պաշտոնական Կիևն արձագանքել է Վրաստանի իշխանությունների այն մեղադրանքին, թե Ուկրաինան ցանկանում է ներքաշել իրենց երկիրը Ռուսաստանի դեմ պատերազմին։

Ուկրաինայի ԱԳՆ մամուլի խոսնակ Օլեգ Նիկոլենկոն մասնավորապես հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները «գրեթե բառացիորեն կրկնում են ռուսական պրոպագանդայի թեզերը»։

«Մենք կտրականապես հերքում ենք իրականության հետ որևէ կապ չունեցող ձևակերպումները։ Վրացական իշխանությունները սխալ տեղ են թշնամի փնտրում։ Համոզված ենք, որ վրացի քաղաղաքական գործիչների հայտարարությունները չեն կարող վնասել վրաց և ուկրաինացի ժողովուրդների ամուր բարեկամական կապերին։ Մենք բարձր ենք գնահատում վրացիների աջակցությունն այն պահին, երբ ուկրաինացիները պայքարում են իրենց անկախության համար։ Իր հերթին Ուկրաինան եղել և շարունակելու է մնալ վրաց ժողովրդի ընկերը, որին մաղթում ենք կանգ չառնել՝ եվրոպական ապագա կառուցելու գործում»,- նշել է Օլեգ Նիկոլենկոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում