Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել
Նմանատիպ
«Հյուսիսային Կորեան երկու փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով»,- հայտնում է Հարավային Կորեայի զինվորական շտաբը (JCS), որն այժմ ԱՄՆ-ի հետ անցկացնում է վերջին տարիների ընթացքում համատեղ ամենամեծ զորավարժությունները:
«Հրթիռներն արձակվել են այսօր առավոտյան ժամը 7:40-ին և թռել են մոտ 620 կիլոմետր։ Մեր զինված ուժերը գտնվում են բարձր պատրաստվածության դաշտում և սերտորեն համագործակցում են Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ»,- ասվում է JCS-ի հայտարարության մեջ:
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան նշել է, որ Ճապոնիան տեղեկատվություն է հավաքում արձակված հրթիռների վերաբերյալ։ Այնուհետև, Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն հայտարարել է, որ հրթիռների թռիչքը Ճապոնիայի տարածք չի հաստատվել:
«Մենք տեսնում ենք հավանականություն, որ Հյուսիսային Կորեան կուժեղացնի հետագա սադրիչ գործողությունները՝ ներառյալ հրթիռների արձակումը և միջուկային փորձարկումները։ Մենք կշարունակենք սերտ համագործակցությունը ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հետ Հյուսիսային Կորեայի ռազմական քայլերի շուրջ, ինչպես նաև տեղեկատվություն կհավաքենք և կվերլուծենք ամեն քայլ», – ասել է Մացունոն:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը քննադատել է բալիստիկ հրթիռների արձակումները որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերի խախտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում