Չինաստանը մարտի 15-ից կվերսկսի վիզաների տրամադրումը
Նմանատիպ
Չինաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական գործերի վարչությունը հաստատել է, որ Չինաստանը մտադիր է մարտի 15-ից վերսկսել օտարերկրյա քաղաքացիներին երկիր մուտք գործելու համար բոլոր կատեգորիաների վիզաների մշակումն ու տրամադրումը։ Այս մասին ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ մարտի 15-ից կվերականգնվի մինչև 2020 թվականի մարտի 28-ը տրված և դեռ ժամկետը չլրացած վիզաների գործառույթը։ Բացի այդ, կվերականգնվի սահմանային անցակետերի կողմից անդրսահմանային վիզաների տրամադրումը:
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ կվերականգնվի Չինաստանի հարավային Հայնան նահանգ մուտքի առանց վիզայի քաղաքականությունը և զբոսանավերի ուղևորների համար Շանհայ մուտքի քաղաքականությունը, ինչպես նաև առանց վիզայի մուտքը դեպի հարավային Գուանդուն նահանգ՝ օտարերկրյա կազմակերպված խմբերի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում