17.1 C
Yerevan

Շատ մեծ է նոր էսկալացիայի վտանգը. Նիկոլ Փաշինյան

Նմանատիպ

Սպիտակ տունը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն...

Պեկինն ու Մոսկվան առաջնորդում են դարակազմիկ փոփոխություններ․ Սի Ծինփին

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը երեք օր տևած պետական այցի...

Երևանը՝ քաղաք. Հին Երևանի թաղամասերը

1877-ի այսօրը Երևանը ստացավ քաղաքի կարգավիճակ: Սակայն այս առիթով...

Կարծում եմ, որ հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղի, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ եզրակացությունն Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է, և իհարկե, կան որոշակի այլ տվյալներ», – ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է զսպման մեխանիզմներին՝ վարչապետն ասաց, որ ՀՀ-ն չի, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ և դա է պատճառը, որ ՀՀ-ն որոշում կայացրեց հրավիրել ԵՄ դիտորդներին։

«Միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ շատ մեծ է վտանգը նոր էսկալացիայի, և հաշվի առնելով Լաչինի միջանցքի փակ լինելը,  ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայությունը, էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ շատ պատեհ կլինի, որ Լաչինի միջանցք և ԼՂ ուղարկվի միջազգային փաստահավաք առաքելություն», – ասաց Փաշինյանը։

spot_imgspot_img