2.1 C
Yerevan

 Արևմուտքը պատերազմ է պարտադրում Ռուսաստանին. Լավրով

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները․ԱԱԾ

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական...

Արևմուտքը Մոսկվային պատերազմ է պարտադրում՝ կարծելով, որ հենց Ռուսաստանն է հանդիսանում աշխարհում իրենց գերակայության հիմնական խոչընդոտը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մեզ պարտադրում են այս պատերազմը, քանի որ խաչակիրների և այլ նվաճողների ժառանգները, որոշել են, թե Ռուսաստանը խոչընդոտ է աշխարհում իրենց գերիշխանությանը, ինչն ամենևին էլ այդպես չէ»։

Լավրովի խոսքերի համաձայն՝ իրենք չեն փորձում որևէ մեկին հետ պահել օրինական շահերի իրականացումից։ «Բայց երբ հայտարարում են ամբողջ աշխարհը, ասենք, Հյուսիսատլանտյան դաշինքին ենթարկեցնելու անհրաժեշտության մասին, կամ որոշում են, թե Ասիան այն տարածքն է, որտեղ Արևմուտքը պետք է հրամայի ամեն ինչ, ապա ես կարծում եմ, որ ռուս ժողովրդին և համաշխարհային բոլոր քաղաքակրթությունների ճնշող մեծամասնությանը հատուկ արդարության զգացումը պետք է ասի իր ծանրակշիռ խոսքը»,- ասել է Լավրովը Ռուսոֆիլների միջազգային շարժման հիմնադրման կոնգրեսի ընթացքում։

ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ այնպիսի ռուսոֆիլության արժեքը, որը երկար տարիներ դավանել է Նիկոլայ Մալինովը և որն արժանացել է փիլիսոփաների ու հասարակական գործիչների աջակցությանը, կայանում է նրանում, որ Ռուսաստանը երբեք «ոչ ոքի չի կանչում Արևմուտքի, կամ խաչակիրների, կամ ցանկացած այլ ոքի դեմ սրբազան պատերազմի»։

spot_imgspot_img