Թայվանը արբանյակային կապի 700 կայան կտեղակայի
Նմանատիպ
Թայվանի կառավարությունը նախատեսում է տեղակայել կապի շուրջ 700 արբանյակային բազային կայան՝ Չինաստանի հետ հնարավոր հակամարտությանը նախապատրաստվելու նպատակով։ Կղզու կառավարությունն արդեն հաստատել է համապատասխան ծրագիրը։
Դեռևս փետրվարին Թայվանում ստորջրյա հաղորդակցության երկու մալուխ խափանվեց, որի համար կասկածվում է չինական կողմը: Այս դեպքից հետո 14 հազար տնտեսություն մնացել էր առանց կապի: Ի դեպ, վերջին հինգ տարվա ընթացքում 27 նմանատիպ միջադեպ է գրանցվել։
Թայվանի իշխանությունները նախատեսում են նախագիծն իրականացնել մինչև 2024-ի ավարտը։ Կայանների տեղադրման համար 6900 վայրերից (ներառյալ հիվանդանոցներ և ապաստարաններ) կընտրվի մոտ 700-ը։ Բոլոր օբյեկտները չեն կարող համալրվել նման սարքավորումներով բյուջեի սղության պատճառով:
Կայանների տեղադրման հիմնական նպատակը կոնֆլիկտի դեպքում կապի ծառայությունների, տեսակոնֆերանսի, ինտերնետային զանգերի և ուղիղ հեռարձակումների հասանելիության ապահովումն է:
Բացի այդ, կայանների տեղադրումը կղզու իշխող վարչակազմին թույլ կտա բաց պահել կապուղիները ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում