Բարոնուհի Քերոլայն Քոքսը կրկին հյուրընկալվել է Արցախում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրան ուղեկցող անձանց:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանն, ինչպես նաեւ մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր, հաղորդում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի զարգացման եւ նրա միջազգային ճանաչման գործում բարոնուհի Քերոլայն Քոքսը մեծ ավանդ ունի, ինչի համար Արցախի ժողովուրդը երախտապարտ է նրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում