5.1 C
Yerevan

American Thinker. Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների կարգավորումը ԱՄՆ-ի պարտությունն է

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները․ԱԱԾ

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական...

Չինաստանի մասնակցությամբ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հարաբերությունները կարգավորելու պայմանավորվածությունը պարտություն էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի համար։

American Thinker-ը գրում է՝ համաշխարհային ասպարեզում ԱՄՆ-ի հեղինակությունը նկատելիորեն անկում է ապրել, թեև «քարոզչական լրատվամիջոցներն անում են ամեն ինչ, որպեսզի ամերիկացիները դա չհասկանան»։

Ըստ սյունակագրի՝ Մերձավոր Արևելքում Չինաստանի հաղթանակը, որը նվազեցրեց Միացյալ Նահանգների ազդեցությունը որպես կարևոր դերակատար, զգալի, եթե ոչ գլխավոր նշանն էր այն աղետի, որին հանգեցրել է Բայդենի նախագահությունը:

Հիշեցնենք՝ Մարտի 10-ին Tasnim գործակալությունը հայտնել է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները վերականգնելու համաձայնագրի և երկու ամսվա ընթացքում դեսպանատներ բացելու պլանների մասին։ Մարտի 6-ից մարտի 10-ը Պեկինում Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին և Սաուդյան Արաբիայի ազգային անվտանգության պետնախարար Մուսաիդ բին Մուհամմեդ ալ-Այբանը բանակցություններ են վարել, որոնց արդյունքում եռակողմ հայտարարություն է ընդունվել։

spot_imgspot_img