Թուրքիան փորձում է կանխել Հայֆայում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի կանգնեցումը
16/03/2023 17:59
Նմանատիպ
Իսրայելում Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլերը պաշտոնական նամակով դիմել է Իսրայելի մշակույթի նախարարության ղեկավար Միկի Զոհարին՝ խնդրելով կանխել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի տեղադրումը։ Թուրքիայի դեսպանի նամակն ուղարկվել է նաև Իսրայելի ԱԳՆ։
Լուրը հաստատել է նաև «Իսրայել-Հայաստան» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը։
Նշենք, որ իսրայելական Պետահ Տիկվա քաղաքում 2020 թվականին տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում