17.1 C
Yerevan

Ֆիզմաթ դպրոցում բացվեց չորս ինժեներական նոր լաբորատորիա

Նմանատիպ

Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը, 23-26-ը, 27-ի գիշերն առանձին...

Սպիտակ տունը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն...

Ադրբեջանը կրակ է բացել դաշտում աշխատող հայ գյուղացիների վրա

Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում...

ԵՊՀ առընթեր Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցի վերանորոգված ձեղնահարկում մարտի 15-ին բացվել է չորս ինժեներական լաբորատորիա։

«Մեզ մոտ միտք հղացավ, որ ինժեներական ուղղությունը պետք է զարգացնել, քանի որ կան այդ բոլոր նախադրյալները։ Այդ կապակցությամբ մենք ստեղծեցինք այս հարթակը։ Լաբորատորիաները չորսն են՝ ֆիզիկայի, ինժեներական, անօդաչու թռչող սարքերի հետազոտման և ռոբոտաշինության լաբորատորիաներ։ Դրանք ստեղծվեցին մեր հովանավորների շնորհիվ», – նշում է Ֆիզմաթ դպրոցի փոխտնօրեն և «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի նախագահ Հայկազ Նավասարդյանը։

Նկատի ունենալով այն, որ դպրոցի ֆինանսական միջոցները չեն բավականացնի լաբորատորիաների սարքավորումների և կահավորման ձեռքբերմանը, ստեղծվել է «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը, որին էլ աջակցություն են ցուցաբերել Ֆիզմաթի մի շարք շրջանավարտներ՝ Գոռ Վարդանյան, Դավիթ Բաղդասարյան, Տիգրան և Արարատ Յուզբաշյաններ։

Ֆիզիկայի լաբորատորիան կկրի հայ ֆիզիկոս, վաստակաշատ ուսուցիչ Էյլեր Յուզբաշյանի անունը, որը իր աշխատանքային գործունեության տասնյակ տարիներ նվիրել է երիտասարդ սերնդի կրթման գործին։ Էյլեր Յուզբաշյանը մոտ 100 գիտական, գիտամեթոդական հոդվածների, ֆիզիկայի խնդրագրքերի և ուսումնական ձեռնարկների հեղինակ է, խմբագրել է մի քանի տասնյակ գրքեր։ Լաբորատորիան կահավորված է վերջին սերնդի տեխնիկայով։ Այն կօգնի ուսուցիչներին կոնկրետ փորձերով ավելի ընկալելի դարձնել բնագիտական առարկաների դասընթացը։

«Շատ հպարտ եմ, որ այս լաբորատորիան անվանվեց հորս անունով։ Հայրս տասնյակ տարիներ դասավանդել է այս դպրոցում, ունի հարյուրավոր գրքեր, աշխատություններ, որոնցով ուսանել են հազարավոր աշակերտներ և ուսանողներ։ Հայրս երբեք չի ցանկացել, որ իր անունը ինչ-որ տեղ բարձրաձայնվի, ամեն դեպքում ուրախ եմ, որ դպրոցը նման որոշում կայացրեց», – ասում է Էյլեր Յուզբաշյանի որդի Տիգրան Յուզբաշյանը։

Ֆիզմաթի ձեղնահարկն արդեն դարձել է դպրոցի սաների սիրելի վայրը: Լաբորատորիաները բաց են ոչ միայն ֆիզմաթցիների համար։ Այլ դպրոցների աշակերտները նույնպես կարող են օգտվել դրանցից։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը, 23-26-ը, 27-ի գիշերն առանձին...

Սպիտակ տունը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն...

Ադրբեջանը կրակ է բացել դաշտում աշխատող հայ գյուղացիների վրա

Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում...