Վլադիմիր Պուտին. Ռուսաստանում հսկայական հնարավորություններ կան ցանկացած բիզնեսի համար
17/03/2023 13:31
Նմանատիպ
«Արևմտյան շատ ընկերություններ ցանկանում են վերադառնալ ռուսական շուկա և սա միանշանակ հայտնի է»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության համագումարում։
«Ես գիտեմ, որ շատերը չէին ուզում հեռանալ: Նրանք չէին ուզում, բայց դա արեցին պարզապես ճնշման տակ և զղջում էին դրա համար, և շատերը սպասում են վերադառնալու պահին: Մենք դա հաստատ գիտենք», – ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նշել է նաև, որ Ռուսաստանում հսկայական հնարավորություններ են բացվում գործունեության գրեթե ցանկացած ոլորտի համար՝ սկսած սպառողական շուկայից մինչև բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և այլն:
Պուտինի խոսքով, Ռուսաստանը հարմար վայր է խոստումնալից, երկարաժամկետ նախագծեր սկսելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում