Ովքեր են ադրբեջանական նավթի հիմնական գնորդները
Նմանատիպ
Ընթացիկ տարվա հունվար-փետրվարին Ադրբեջանը Իտալիա է արտահանել 1,812 մլն տոննա նավթ, որի դիմաց ստացել է 1 մլրդ 157 մլն դոլար։
Այդպիսով, Իտալիան շարունակում է մնալ ադրբեջանական նավթի խոշորագույն ներկրողը։ Տվյալները մարտի 16-ին հրապարակել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն։
Իսրայելը ադրբեջանական նավթի երկրորդ խոշոր ներկրողն է։ Հաշվետու ժամանակահատվածում Բաքուն Իսրայել է արտահանել գրեթե 529 հազար տոննա նավթ՝ 331 միլիոն 538 հազար դոլարով։
Առաջին եռյակը եզրափակում է Իսպանիան (426 հազար տոննա, 273 միլիոն 803 հազար դոլար):
Թուրքիան, որտեղ ադրբեջանական նավթի հիմնական ծավալն արտահանվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով դեպի Միջերկրական ծովի Ջեյհան նավահանգիստ, 7-րդ տեղում է (253,6 հազար տոննա, 151 միլիոն 874 հազար դոլար):
Ֆրանսիան, որի հետ Ադրբեջանի հարաբերությունները վերջին շրջանում բավական լարված են, Բաքվի նավթի գնորդների ցանկում 15-րդն է (83000 տոննա, 52,66 մլն դոլար)։
Տվյալների համաձայն՝ հունվար-փետրվարին Ադրբեջանը 15 երկիր է արտահանել ավելի քան 5,175 մլն տոննա նավթ՝ 3 մլրդ 251 մլն դոլարի։
Ընթացիկ տարվա հունվար-փետրվարին Ադրբեջանում արդյունահանվել է 5,1 մլն տոննա նավթ, որից 4,1 մլն տոննան արտահանվել է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում