17.1 C
Yerevan

Հաագայի դատարանը Վլադիմիր Պուտինին կալանավորելու օրդեր է տվել

Նմանատիպ

Սպիտակ տունը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն...

Պեկինն ու Մոսկվան առաջնորդում են դարակազմիկ փոփոխություններ․ Սի Ծինփին

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը երեք օր տևած պետական այցի...

Երևանը՝ քաղաք. Հին Երևանի թաղամասերը

1877-ի այսօրը Երևանը ստացավ քաղաքի կարգավիճակ: Սակայն այս առիթով...

Մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ է տվել:

Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ Պուտինն ու Լվով-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեջ։

Ի պատասխան՝ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման մասին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումները Ռուսաստանի համար իրավաբանորեն ոչ մի նշանակություն չունեն։

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը Միջազգային քրեական դատարանի որոշումների վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումն անհեթեթ է համարել:

«Անընդունելի արտահայտություններ անելով Ռուսաստանի ղեկավարի հասցեին՝ ամերիկյան իշխանությունները միտումնավոր լռում են Իրաքում, Հարավսլավիայում, Լիբիայում և Վիետնամում սեփական «վայրագությունների» մասին: Ավելին, փորձելով պաշտպանել իրենց քաղաքացիներին միջազգային հետապնդումներից՝ ԱՄՆ-ն նույնիսկ անթույլատերի միջոցների է դիմում. դատարանի ղեկավարության դեմ աննախադեպ տնտեսական պատժամիջոցներ է կիրառում», – նշել է դիվանագիտական առաքելությունը:

spot_imgspot_img