Ռոնալդուն հրավիրվել է Պորտուգալիայի ազգային հավաքական

Ռոնալդուն հրավիրվել է Պորտուգալիայի ազգային հավաքական

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է ազգային հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար։

Պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հավաքական է հրավիրել 26 ֆուտբոլիստի։ Հայտացուցակում է ընդգրկվել նաև «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Պորտուգալիայի հավաքականը Եվրո 2024-ի ընտրական փուլում մարտի 23-ին կմրցի Լիխտենշտեյնի, իսկ մարտի 26-ին՝ Լյուքսեմբուրգի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում