Ալիևը կրկին սպառնում է Հայաստանին
Նմանատիպ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին ուղղված սպառնալիքների նոր չափաբաժին է հնչեցրել։ Հայաստանը «դասեր չի քաղել Ղարաբաղյան երկրորդ պատերազմից», – ասել է Ալիևը՝ Նովրուզի կապացկությամբ ադրբեջանցիներին ուղղված շնորհավորական ուղերձում։
«Ցավոք, Հայաստանը դեռ չի յուրացրել երկրորդ Ղարաբաղյան պատերազմի դասերը։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանում կրկին գլուխ են բարձրացրել ռևանշիստական ուժերը։ Հայաստանում մինչ այժմ տարածքային պահանջներ են ներկայացվում Ադրբեջանի դեմ։ Տեսեք Հայաստանի մեջքին կանգնած որոշ երկրների քաղաքականությունը… Որևէ արտաքին ուժ չի կարող ազդել Ադրբեջանի պետության և ժողովրդի կամքի վրա», – մասնավորապես ասել է Իլհամ Ալիևը։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահը, իր կնոջ և դստեր ուղեկցությամբ, Նովրուզի կապակցությամբ այցելել է Արցախի օկուպացված Թալիշ գյուղը, որտեղից էլ հնչեցրել է իր շնորհավորական ուղերձը։ Ալիևն ասել է, որ երջանիկ է երրորդ Նովրուզին անընդմեջ Արցախից ադրբեջանցիներին դիմելու համար։