Իրանից Հայաստան արտահանումը վերջին 6 ամիսներին ավելացել է 51 տոկոսով
Նմանատիպ
Իրանից արտահանումը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ հասել է 3,09 մլն տոննայի (գումարը՝ 1,34 մլրդ դոլար), տեղեկացրել է իրանական Financial Tribune-ը։
Վերջին տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են Իրանի Մաքսային վարչության կողմից, 2022թ. մարտի 21-ից մինչեւ 2023թ. փետրվարի 19 Իրանից արտահանումը ԵԱՏՄ-ի անդամ երկրներ հասել է 3,09 մլն տոննայի, գումարը՝ 1,34 մլրդ դոլար։ Ավելացումը տարեկան արտահայտությամբ կազմել է 24,69 տոկոս։
Ռուսաստանը՝ 1,27 մլն տոննա, գումարը՝ 672,83 մլն դոլար (աճը՝ 22,79 տոկոս), Հայաստանը՝ 1,3 մլն տոննա, գումարը՝ 422,09 մլն դոլար (աճը՝ 51,43 տոկոս) եւ Ղազախստանը՝ 443 927 տոննա, գումարը՝ 173,72 մլն դոլար, եղել են արտահանման հիմնական ուղղությունները։
Ներմուծումը նույն ժամանակամիջոցում կազմել է 2,38 մլն տոննա, գումարը՝ 1,48 մլրդ դոլար, եւ նվազել է 62,44 տոկոսով, տեղեկացրել է Mehr-ը։
Ռուսաստանը եղել է Իրան հիմնական արտահանողը՝ 2,08 մլն տոննա, գումարը՝ 1,3 մլրդ դոլար (նվազումը՝ 63,42 տոկոս)։ Նրան հաջորդում են Հայաստանը՝ 265 089 տոննա, գումարը՝ 119,26 մլն դոլար (նվազումը՝ 65,16 տոկոս) եւ Բելառուսը՝ 15 601 տոննա, գումարը՝ 38,55 մլն դոլար (աճը՝ 38,84 տոկոս)։
Հետևեք մեզ նաև Telegram-ում