Կնյազ Իբոյանը հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ

Կնյազ Իբոյանը հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել եզրափակիչ։

Այս մասին հայտնում են Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայից։

Մենամարտն ավարտվել է 3-2 հաշվով՝ հօգուտ հայ ըմբիշի։

Նշենք, որ քառորդ եզրափակիչ փուլում Կնյազ Իբոյանը մրցել էր Ադրբեջանը ներկայացնող մարզիկի հետ և հաղթել նրան 7-5 հաշվով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում