Թաիլանդը կարող է երկարաձգել զբոսաշրջիկների անվիզա կեցությունը երկրում
Նմանատիպ
Թաիլանդում օտարերկրյա զբոսաշրջիկների անայցագիր կեցության ժամկետը, որն անցած տարի ավելացել է 30-ից մինչև 45 օր, հնարավոր է երկարաձգվի։ Այս մասին հայտնել է Թաիլանդի զբոսաշրջության վարչությունը:
Հարցը քննարկվում է՝ հավանականության բարձր աստիճանով:
Ակնկալվում է, որ այս որոշումը դրականորեն կանդրադառնա ռուսական զբոսաշրջային հոսքի վրա։ Ընթացիկ տարում արդեն Թայլանդ է այցելել 480,5 հազար ռուս։ Այս վիճակագրությամբ զբոսաշրջային հոսքը գերազանցել է ամբողջ 2022 թվականի տվյալները։
«Մենք խոսել ենք «Աերոֆլոտ»-ի հետ, նրա թռիչքների ծանրաբեռնվածությունը հասնում է 90%-ի, իսկ S7-ը՝ 100%-ի: Այդուհանդերձ Ռուսաստանից Թաիլանդ թռիչքների քանակը բավարար չէ, իսկ թաիլանդական ավիաընկերությունները դեռ չեն թռչի Ռուսաստան, քանի որ ապահովագրության հետ կապված խնդիրները դեռ լուծված չեն»,- ասել է վարչության պաշտոնյան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում