Աստանայում կայացել է Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 4-րդ համաժողովը
Նմանատիպ
Մայիսի 30-31-ը Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ Աստանայում գումարվեց Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների Դ համաժողովը` «Խաղաղությունն ու համերաշխությունը` որպես մարդկության ընտրություն» խորագրով:
Համաժողովի ընթացքում քննարկվեցին «Կրոնական առաջնորդների դերը կայուն զարգացման գործում», «Կրոնը և կինը. հոգևոր արժեքները և ժամանակակից մարտահրավերները», «Կրոնը և երիտասարդությունը» և այլ թեմաներ, տեղեկացնում են Մայր Աթոռի մամլո դիվանից:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ համաժողովին մասնակցեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Ժողովին Նաթան արքեպիսկոպոսի կողմից ներկայացվեց նաև Ամենայն Հայոց Հայրապետի ողջույնի խոսքը համաժողովի մասնակիցներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում