Ադրբեջանցիները կրակել են հայ գյուղացու վրա
01/06/2012 12:44
Նմանատիպ
Այսօր առավոտյան ժամը 07:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը կրակել է դաշտում աշխատող հայ գյուղացու ուղղությամբ։
Ինչպես տեղեկացնում է Razm.info-ն՝ հղում անելով իր աղբյուրներին, դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերի միջև ընկած դաշտային հատվածում, որը սահմանից 300 մետր է հեռու։ Ադրբեջանցիները անընդմեջ կրակել են գյուղացու ուղղությամբ. գնդակներից մեկը վնասել է 1960թ. ծնված Վաչիկ Մելքումյանի ծունկը։
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը տեսակցել է համագյուղացուն։ Նա նշեց, որ տուժողն այժմ բժիշկների հսկողության տակ է և նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում