9.1 C
Yerevan

Սաուդյան Արաբիայի թագավորն Իրանի նախագահին հրավիրել է Էր-Ռիադ

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Հենրիխ Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել

Միլանի «Ինտերի» ամսվա լավագույն գոլի հեղինակը Հայաստանի հավաքականի նախկին...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդն Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին հրավիրել է այցելել Էր Ռիադ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին:

Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի միապետը, «ողջունելով երկու եղբայրական երկրների (դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին) համաձայնությունը»՝ Ռաիսիին ուղղված նամակում, «հրավիրել է նրան պաշտոնական այցով Էր Ռիադ և կոչ արել ամրապնդել տնտեսական և տարածաշրջանային համագործակցությունը»։

Ջամշիդիի խոսքով՝ Իրանի նախագահն ընդունել է թագավորի հրավերը։

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան Իրանից ակնկալում է կատարել Էր Ռիադի հետ պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել Չինաստանի միջնորդությամբ։ Գործակալության տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի քաղաքական գործիչները կարծում են, որ Պեկինը լծակներ ունի Թեհրանի վրա ճնշում գործադրելու և նրան ստիպելու հետևելու պայմանավորվածություններին։ Չինաստանը առանձնահատուկ դեր ունի երկու պետությունների հարաբերությունների կարգավորման գործում, քանի որ բացառիկ հարաբերություններ ունի ինչպես Իրանի, այնպես էլ Ռիադի հետ։

Մարտի 10-ին հայտնի դարձավ, որ Իրանը և Սաուդյան Արաբիան չինական կողմի միջնորդությամբ համաձայնագիր են ստորագրել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին, և նախատեսվում է դեսպանատներ բացել երկու ամսվա ընթացքում։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Հենրիխ Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել

Միլանի «Ինտերի» ամսվա լավագույն գոլի հեղինակը Հայաստանի հավաքականի նախկին...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...