«Բարսելոնան» ընդդեմ Մադրիդի «Ռեալի»․Արդյունքներ և տեսանյութ

«Բարսելոնան» ընդդեմ Մադրիդի «Ռեալի»․Արդյունքներ և տեսանյութ

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում կայացավ «Էլ Կլասիկո»․ կատալոնական «Բարսելոնան» «Կամպ Նոու» խաղադաշտում մրցեց Մադրիդի «Ռեալի» հետ ու հաղթեց 2-1 հաշվով:

Հանդիպման բոլոր գնդակները խփեցին կատալոնական ակումբի ֆուտբոլիստները․ առաջին խաղակեսում ինքնագոլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն, հաշվի հավասարակշռությունը վերականգնեց իսպանացի կիսապաշտպան Սերժի Ռոբերտոն, իսկ հաղթական գոլը խփեց կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն:

Երկրորդ խաղակեսի 81-րդ րոպեին գոլ խփեց մադրիդցիների իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, սակայն այն չեղարկվեց VAR-ով դիտելուց հետո:

Այսպիսով՝ «Բարսելոնան» Պրիմերայի ընթացիկ առաջնությունում 68 միավորով առաջին տեղում է և 12 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում