ԵԱՀԿ գործող նախագահը շուտով կայցելի տարածաշրջան
01/06/2012 13:34
Նմանատիպ
ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի ու առևտրի նախարար Էյմոն Գիլմոր մոտ ժամանակներս այցելություն կկատարի դեպի Հարավային Կովկաս:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, հունիսի 13-14-ին ԵԱՀԿ նախագահը կլինի Ադրբեջանում, որտեղ կհանդիպի հանրապետության պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Նախատեսվում է, որ այցի ընթացքում Է.Գիլմորը կքննարկի նաև արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում