14.1 C
Yerevan

Կանխատեսվում է Ուկրաինական բանակի հակահարձակում

Նմանատիպ

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` Մայիսի 26-ի և 29-ի ցերեկը, 30-ի գիշերը և...

Թուրքիան տնտեսական կոլապսի շեմին է

Թուրքիայի կենտրոնական բանկի զուտ արտարժութային պահուստները շարունակում են կրճատվել...

Հիվանդության պատճառով Սելին Դիոնը չեղարկել է 2024 թվականի համերգները

Կանադացի աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը հայտնել է 2024 թվականի...

Արևելյան Ուկրաինայում ռուսական հարձակողական գործողությունների տեմպը  դանդաղել է վերջին շաբաթներին, ինչը կարող է վկայել, որ ռուսական զորքերի գարնանային հարձակումը մոտենում է ավարտին։

Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) փորձագետների  հերթական զեկույցին։

Նշվում է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ի Արևելյան խմբավորման  խոսնակ Սերգեյ Չերևատին նախօրեին ասել էր, որ Ռուսաստանը չի կարողացել բավարար ուժեր հավաքել Դոնբասում սպասվող խոշոր հարձակման համար և որ ռուսական ներկայիս հարձակումը չի կարելի անվանել  խոշոր ռազմավարական գործողություն։ Նրա խոսքով՝ ռուսական զորքերը չեն կարող ավարտել նույնիսկ Բախմուտի տակտիկական գրավումը։ Նրանք  նաև զգալի  դժվարություններ են ունենում ռազմաճակատի այլ հատվածներում օպերատիվ  նշանակալի հաջողությունների հասնելու համար:

Ինստիտուտի փորձագետները նշում են, որ հավանաբար ռուսական զորքերի գարնանային հարձակումը մոտենում է գագաթնակետին։ Եթե ​​300.000 ռուս զինվորները չկարողացան ապահովել վճռական հարձակողական առավելություն Ուկրաինայում, ապա դժվար թե հավելյալ ուժերի ավելացումը մոբիլիզացիայի հետագա փուլերում այս տարի հանգեցնի արմատապես այլ արդյունքի: Դրա համար, ըստ զեկույցի, Ուկրաինան ունի բոլոր հնարավորությունները  վերադարձնել նախաձեռնությունը և սկսել հակահարձակում ռազմաճակատի ներկայիս գծի  կարևոր հատվածներում։

spot_imgspot_img