Ռուսաստանը ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Մոլդովայի և Վրաստանի վրա. Գերմանիայի ԱԳՆ
20/03/2023 13:32

Նմանատիպ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կարծում է, որ Ռուսաստանն ուժեղացնում է Մոլդովայում և Վրաստանում իրավիճակի վրա ազդելու իր փորձերը:
«Սա Ռուսաստանի ռազմավարության մի մասն է՝ ապակայունացնելու հասարակությունները, որոնք գնում են եվրոպական ճանապարհով», – ասել է նախարարը:
«Մենք նրանց հետ կիսում ենք եվրոպական արժեքները և աջակցում ենք նրանց ցանկությանը ապրել խաղաղության և ազատության մեջ՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարի միջոցով»,- վստահեցրել է Բերբոքը ։
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուի հայտարարությանը «Մոլդովայում իրավիճակն ապակայունացնելու Ռուսաստանի ծրագրի» մասին՝ այն անվանելով չհիմնավորված։
Հետևեք մեզ նաև Telegram-ում