Բելառուսում մի շարք միջոցառումներ են տեղի ունեցել՝ նվիրված Պոլոցկ քաղաքի 1150-ամյակին
Նմանատիպ
Մայիսի 25-27-ը տեղի են ունեցել Բելառուսի Պոլոցկ քաղաքի 1150-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ, որոնց մասնակցել է Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, Հայաստանի Ալավերդու քաղաքապետը, Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչներ:
ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ մայիսի 25-ին Պոլոցկի կենտրոնական առափնյա փողոցում տեղադրվել է Հայրենական մեծ պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների հիշատակին նվիրված խաչքարի հիմնաքարը: Միջոցառմանը մասնակցել են նաև Պոլոցկի քաղաքապետարանի ներկայացուցիչները:
Մայիսի 26-ին Պոլոցկի քաղաքային թիվ 2 գիմնազիայում կայացել է «Իմ Հայաստանը» թեմայով շարադրության և «Հայաստանը բելառուս երեխաների աչքերով» նկարների մրցանակաբաշխությունները:
Նույն օրը Պոլոցկի կենտրոնական գրադարանում կայացել է հայ տպագրական գրքի 500-ամյակին նվիրված հայկական գրքերի, ինչպես նաև «Հայաստան» թեմայով լուսանկարների ցուցահանդես:
Ներկայացված գրքի ցուցանմուշներն Ալավերդու քաղաքապետը Լոռու մարզպետարանի անունից փոխանցել է տեղի գրադարանին:
Մայիսի 26-ինԱլավերդի և Պոլոցկ քաղաքների միջև կնքվել է քույր քաղաքների կարգավիճակ հաստատելու մասին համաձայնագիր:
Միջոցառումներին հանդես է եկել հայ համայնքի «Էրեբունի» պարային համույթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում