Ամենաերջանիկ երկրները՝ ըստ ՄԱԿ-ի

Ամենաերջանիկ երկրները՝ ըստ ՄԱԿ-ի

ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների ցանցը (UN SDSN) հրապարակել է 2023թ-ի աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը։

Սկանդինավյան երկրները, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի գլխավորել են այդ ցուցակը։

Չնայած երկրաշարժից կրած վնասներին՝ Թուրքիա այս տարի առաջադիմել է և150 երկրների մեջ զբաղեցրել է 102-րդ հորիզոնականը։ Ամենադժբախտ մարդիկ, ըստ զեկույցի, ապրում են Աֆղանստանում։ Հայաստանը 84-րդն է, Վրաստանը՝ 106-րդը, իսկ Ադրբեջանը՝ 88-ը։

Ամենաերջանիկ երկրների առաջին 20-յակն այսպիսի տեսք ունի․

1․ Ֆինլանդիա

2․ Դանիա

3․ Իսլանդիա

4․ Իսրայել

5․ Նիդերլանդներ

6․ Շվեդիա

7․ Նորվեգիա

8․ Շվեյցարիա

9․ Լյուքսեմբուրգ

10․ Նոր Զելանդիա

11․ Ավստրիա

12․ Ավստրալիա

13․ Կանադա

14․ Իռլանդիա

15․ ԱՄՆ

16․ Գերմանիա

17․ Բելգիա

18․ Չեխիա

19․ Միացյալ Թագավորություն

20․ Լիտվա

Հետևեք մեզ նաև Telegram-ում