2020թ-ին հնարավոր էր ավելի շուտ դադարեցնել պատերազմը․ Սերգեյ Լավրով
Նմանատիպ
Չեմ ցանկանում խորանալ պատմության մեջ, բայց բոլորին հայտնի է, որ հնարավորություն կար ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, քան արդյունքում դա տեղի ունեցավ: Բայց ես դա թողնում եմ պատմաբաններին, որպեսզի նրանք ուսումնասիրեն, թե ինչպես է դա տեղի ունեցել:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ՀՀ Արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք կողմ ենք նրան, որ խստորեն, ամբողջ ծավալով ու առանց որևէ իմպրովիզների կյանքի կոչվեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված բոլոր եռակողմ պայմանավորվածությունները՝ նախևառաջ 2020-ի նոյեմբերի 9/10-ի գիշերը ստորագրված պայմանավորվածությունները: Եվ Լաչինի միջանցքի խնդիրը պետք է դիտարկվի բացառապես այս համատեքստում: Եվ միայն Լաչինի միջանցքին վերաբերող պայմանավորվածությունների բոլոր ասպեկտների ամբողջական, առանց բացառությունների կյանքի կոչումը կարող է հանգուցալուծել ներկայիս իրավիճակը: Հենց դրանով էլ հիմա զբաղված են մեր խաղաղապահները», – ասել է Լավրովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում