ԵՄ-ն սահմանում Է Իրանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը
![ԵՄ-ն սահմանում Է Իրանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը](https://times.am/v3/wp-content/uploads/2023/03/AA-20221119-29480883-29480863-IRANIANS_PROTEST_IN_ROME-e1679325585167-1024x584.webp)
Նմանատիպ
Եվրամիությունը սահմանում Է Իրանի դեմ պատժամիջոցների արդեն վեցերորդ փաթեթը՝ երկրում արձանագրված մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների պատճառով։
Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը՝ ժամանելով ԵՄ երկրների իր պաշտոնակիցների հետ հանդիպմանը։ «Մենք այստեղ՝ Բրյուսելում, անշուշտ, կքննարկենք Իրանում տիրող իրավիճակը», – ասել է նա։ «Եվ այստեղ մեզ համար կարևոր է հստակ հայտարարել, որ ոչ ոք չի կարող վեր կանգնել օրենքից:
Այս առնչությամբ մենք Բրյուսելում ընդունում ենք պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը պարզորշ ցույց է տալիս, որ մենք աչք չենք փակում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վրա, որոնք կատարում Է Իրանի վարչակարգը», – ասել է Բերբոքը։ Փետրվարի 20-ին ԵՄ խորհուրդն Իրանի վերաբերյալ սև ցուցակում Է ներառել 32 ֆիզիկական և 2 իրավաբանական անձանց՝ այդ երկրում տեղ գտած մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների պատճառով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում