26.1 C
Yerevan

ԱՄՆ-ի բանակային կայազորը տեղակայվում է Լեհաստանում

Նմանատիպ

Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը բխում է տարածաշրջանի շահերից․ Ղարիբաշվիլի

Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին:...

Ադրբեջանական բանակը կվերազինվի նոր տեխնիկայով և սպառազինությամբ․ Հասանով

Ադրբեջանական բանակը կստանա նոր ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա....

ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինային օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր...

Լեհաստանում կհայտնվի ԱՄՆ զինված ուժերի առաջին մշտական ​​կայազորը: Ինչպես այսօր հայտնել Է հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը, մարտի 21-ին տեղի կունենա «Լեհաստանի աջակցության տարածաշրջանային խումբը Լեհաստանում ԱՄՆ բանակի կայազորի վերափոխելու արարողությունը։

«Լեհաստանում ԱՄՆ բանակի կայազորը կլինի ԱՄՆ զինված ուժերի ութերորդ մշտական ​​կայազորը Եվրոպայում և ԱՄՆ զորքերի առաջին մշտական ​​կայազորը Լեհաստանում: Ստորաբաժանումը ստեղծվում է 2022 թ.-ին ԱՄՆ նախագահի որոշման շնորհիվ և կզբաղվի Լեհաստանում տեղաբաշխված ամերիկացի զինվորների ենթակառուցվածքային ապահովմամբ: Կայազորի խնդիրները կներառեն նաև Լեհաստանում ամերիկյան զորքերի առաջադիրքերի ղեկավարումն ու կառավարումը», – ասված է հաղորդագրության մեջ։

«ԱՄՆ-ի 5-րդ բանակային կորպուսի հրամանատարությունը, որը գործում է Լեհաստանի տարածքում 2020 թ.-ից, 2022 թ.-ին ստացել է «Կոստյուշկոյի ճամբար» անվանումը: Դրա հիմնական խնդիրն է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի գործողությունների համակարգումը և վերահսկումը, օպերատիվ պլանավորումը, ինչպես նաև ԱՄՆ-ի ուժերի համագործակցությունն ու սինքրոնացումը ՆԱՏՕ-ի մյուս երկրների զորքերի հետ:

Հրամանատարությունն առանցքային դեր է խաղում Լեհաստանում տեղակայված ամերիկյան զորքերի ինտեգրման և մեր զինված ուժերի հետ փոխգործակցության գործում», – նշված է Լեհաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Լեհաստանում այժմ տեղաբաշխված Է ավելի քան 10 հազար ամերիկացի զինծառայող:

spot_imgspot_img