Amazon-ը նախատեսում է 9000 աշխատակցի կրճատել
Նմանատիպ
Օնլայն առևտրի աշխարհի խոշորագույն պորտալ Amazon-ը նախատեսում է կրճատել 9000 աշխատակցի: Այս մասին ասվում է ընկերության գլխավոր տնօրեն Էնդի Ջեսիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Amazon-ի կայքում։
Աշխատակիցների կրճատումները հիմնականում տեղի կունենան AWS ամպային հարթակում, People, Experience and Technology (PXT) ստորաբաժանումում, որը զբաղվում է կադրային հարցերով, գովազդային բաժնում և Twitch-ում:
Ջեսին նշում է, որ կրճատումներն արվում են ծախսերը նվազեցնելու համար՝ մոտ ապագայում տնտեսական անկայունության եւ անորոշության ֆոնին: Գործադիր տնօրենը պարզաբանում է նաև, որ իրավիճակի գնահատման ընթացքում ընկերության ներքին ստորաբաժանումները տարբեր լուծումներ են առաջարկել՝ սկսած աշխատողների կրճատումից, մինչև, ընդհակառակը, նոր թափուր աշխատատեղերի ստեղծում։ Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ ընկերությունը հունվարի սկզբին ստիպված է եղել կրճատել անձնակազմը 18 000 աշխատակցով, իսկ մարտին պլանավորման երկրորդ փուլի ավարտից հետո կրճատել ևս 9000 աշխատատեղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում