Թուրքիան արգելել է մի շարք ապրանքների արտահանումը Ռուսաստան
Նմանատիպ
Թուրքիայի իշխանություններն ընկերությունների համար կազմել են այն ապրանքների ցուցակը, որոնք արգելվում է արտահանել Ռուսաստան։
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Ստամբուլի սև և գունավոր մետաղներ արտահանողների ասոցիացիայի ղեկավար Չեթին Թեդջելիօղլուին։
Արգելքն ուժի մեջ է մտել մարտի 1֊ից։
Նշվում է, որ ցուցակում ներառված՝ որեւէ այլ երկրում արտադրված ապրանքներն արգելված է արտահանել Ռուսաստան, բայց եթե ապրանքն արտադրված է Թուրքիայում՝ օտարերկրյա մասերի օգտագործմամբ, այն արտահանել չի արգելվում։
Չնայած Անկարան փորձում է հավասարակաշռվել Ուկրաինային աջակցելու և հակառուսական պատժամիջոցներին դիմակայելու միջև, որոշակի արտադրանքի արտահանումն արգելելու գործում Թուրքիան «ԵՄ-ի՝ իր ապրանքների խոշոր ներմուծողի հետ առճակատումից խուսափելու հնարավորություն է տեսել, գրել է գործակալությունը։
Ընդգծվել է, որ երկրի առևտրի նախարարությունը չի մեկնաբանել այս տեղեկությունները։