20.1 C
Yerevan

Պայթյունների շարք Ղրիմում

Նմանատիպ

Հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիրը․ ԱԽ քարտուղար

Քիշնևում առնվազն սահմանազատման հարցում և 1975 թվականի քարտեզի մասով...

Ուկրաինան հրապարակել է պատերազմում Ռուսաստանի կորուստները

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է հունիսի 4-ի...

Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիայում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Վարչապետին ուղեկցում...

Երեկ երեկոյան Ղրիմի Ջանկոյ քաղաքում մի շարք ուժգին պայթյուններ են լսվել, այդ թվում, տեղական Տելեգրամ ալիքների տվյալներով, ռազմական օդանավակայանի տարածքում: Վարկածներից մեկն այն է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են քաղաքի վրա։

Տեղական ռուսական իշխանությունները հայտարարել են հակաօդային պաշտպանության համակարգի աշխատանքի մասին։

Ըստ Ջանկոյի ռուսական իշխանությունների ներկայացուցիչների՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել են մի քանի քաղաքացիական օբյեկտներ։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է, որ Ջանկոյում ոչնչացվել են ռուսական «Կալիբր» թևավոր հրթիռներ՝ երկաթուղով փոխադրելու ժամանակ։ Այդ տեղեկատվությունը հերքել է Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը։ Նրա խոսքով՝ երկաթուղին ու ենթակառուցվածքները վնասված չեն, գնացքները շարժվում են ըստ չվացուցակի։ Նա նաև ասել է, որ «Ղրիմի հյուսիսում խոցված բոլոր անօդաչուների նպատակը քաղաքացիական օբյեկտներն էին»։

Ղրիմի ռուսական վարչակազմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի խոսքով՝ Ջանկոյ շրջանում հակաօդային պաշտպանության համակարգ է աշխատել։ Նախնական տվյալներով՝ բեկորները վնասել են տուն ու խանութ, մեկ մարդ տուժել է։ Ջանկոյ քաղաքի 33-ամյա բնակիչը միջին ծանրության վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

spot_imgspot_img