Global Finance ամսագրի կողմից Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. լավագույն ներդրումային բանկ
Նմանատիպ
Ամերիաբանկը ճանաչվել է Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance միջազգային առաջատար ֆինանսական ամսագրի կողմից: Մրցանակն Ամերիաբանկի` ներդրումաբանկային ոլորտում բացառիկ ձեռքբերումների, ինչպես նաև անհատականացված և հաճախորդների տարբեր ֆինանսական կարիքները բավարարելու համար նախատեսված ներդրումային բանկային և խորհրդատվական լուծումներ առաջարկելու կարողության գնահատանքն է:
Հեղինակավոր մրցանակաբաշխության հաղթողները ընտրվել են Global Finance ամսագրի խմբագիրների կողմից փորձագիտական գնահատականների և մի շարք չափանիշների հիման վրա, որոնց թվում են` բանկերի տրամադրած տվյալները, մասնաբաժինը շուկայում, գործարքների թիվը և ծավալը, մատուցվող ծառայությունները և խորհրդատվությունը, կառուցվածքավորման հնարավորությունները, սպասարկման ցանցը, շուկայի իրավիճակին արձագանքելուն ուղղված միջոցառումները, նորարարությունը, գնային քաղաքականությունը, տեղաբաշխված արժեթղթերի շարժը երկրորդային շուկայում, ինչպես նաև համբավը շուկայում:
«Ցանկացած խոշոր գործարք նախաձեռնելիս ընկերությունները հիմք են ընդունում ներդրումային բանկիրների առաջարկները, խորհրդատվությունը և ուղղորդումը: Նրանց փորձը, թերևս, առավել մեծ նշանակություն ունի անհանգիստ ժամանակներում», – նշել է Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: «Այս տարի, երբ գրանցվել է աննախադեպ բարձր գնաճ և տնտեսական անորոշություններ, Global Finance-ը հպարտությամբ է նշում այս ոլորտի առաջատար հաստատությունների ձեռքբերումները` անցկացնելով 2023թ. «Աշխարհի լավագույն ներդրումային բանկ» մրցանակաբաշխությունը»:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Հետևեք մեզ նաև Telegram-ում